Posted in Ճամփորդություն

Գնացքով ՝դեպի հին Գյումրի։

Վաղ առավոտյան արդնանալով ,մենք պետք է հավաքվեինք Սասունցի Դավթի կայարանում,գնեինք տոմսերը և ուղևորվեինք դեպի Գյումրի։Նստելով գնացքը սկսեցինք խոսել տարբեր թեմաներից միաժամանակ նայելով ՝ գեղեցիկ արահետին։

Երբ արդեն զրուցելու թեմա չկար,որոշեցինք հավաքվել մեկ վայրում և խաղեր խաղալ։Երբ սկսեցինք խաղալ,խաղի ընդացքում բավականին զվարճացանք և լիցքաթափվեցինք։Որոշ ժամանակ անց ՝ հասել էինք արդեն Գյումրու կայարան։Եղանակը հաճելի էր զբոսանքի համար։Ահա եկավ պահը թափառելու։Սկսեցին զբոսանքը քայլելով ՝Հին Գյումրու փողոցներով։Տեսանք հին տները,որտեղ դեռ բմակելի էր։

Քայլեցինք նաև հրապարակով,մտանք նաև <<Ճռճռան գրադարան>>,տեսանք հին պահպանված գրքերը։Երկրորդ կայանատեղին դա ՝Սև բերդն էր,որին անվանում են նաև՝ <<Սև Ղուլ>>։Ներսից տեսարանը ուղղակի հիասքանչ էր։Երբ ներսից խոսում էինք ՝մեր ձայները արձագանքվում էին։

Սև բերդից հետո բոլորս քաղցած էինք,որոշեցինք մի փոքր հանգստանանք և ճաշեինք։Դուրս գալով այդտեղից,հենց կողքը ժամանցի կենտրոն կար,որոշեցինք գնալ և միասին զվարճանանք։Ներս մտնելով ամեն մեկս մեզ համար գտանք մեր զբաղմոնքը։Մի մասը ՝ Շախմատ էին խաղում,ոմանք սեղանի թենիս,իսկ մնացածն էլ ռեզին։

Արդեն ժամը հինգանց հիցուն էր և մեր գնացքը ժամը վեցանց տասնհինգ պետք է շարժվեր։ Արագ հավաքելով մեր իրերը վազեցինք դեպի կայարան։Հասցրեցինք գնել տոմսերը,ապա տեղավորվեցինք։ Բոլորս հոգնած էինք,բայց միևնույնն է ունեցանք լավ ժամանց նաև գնացքում։Հասնելով Երևանի Կայարան բոլորս շնորհակալություն հայտնելով ճանապարհորդոթյան համար՝ Ընկեր Վիկտորիային,Ընկեր Լուսինեին և Ընկեր Հասմիկին գնացինք դեպի տուն։

Posted in Հասարակագիտություն

Հասարակագիտություն. 22.02-01.03

Գրավոր ներկայացնե՛լ Կանտի բարոյական պարտքի տեսությունը: Արտահայտե՛ք ձեր սեփական դիրքորոշումը:

Այն արարքները, որոնք համահունչ են բարոյական օրենքին, բայց սուբյեկտիվորեն պատճառավորված են ինչ-որ գործոնով, Կանտն անվանում է օրինական։ Իսկ, ճշմարիտ բարոյական արարքները պատճառավորված չեն, ինչ-որ բանով, այլ կատարվում են հանուն այդ օրենքի կամ պարտքի:

Այսինքն Կանտը պնդում է, որ այն արարքները, որոնք մեր իսկ անձի կողմից պատճառավորված չեն դրանք համարվում են պարտք:Ես ինքս համաձայն եմ այս դիրքորոշման հետ,որովհետև իրականում, եթե մենք չենք հասկանում տվյալ որոշման պատճառները,և այն կատարում ենք պարտքից դրդված,կամ օրենքի սահմաններում,որոնք մեզ պարտադրում են,ապա Կանտի ասածը իրականում դառնում է ճշմարիտ։Եվ,որպես եզրակացություն մենք պետք է հասկանանք,որ ամեն որոշում կատարելիս կատարենք գիտաքցաբար, այլ ոչ թե ինչ-որ բաներից դրդված:

Posted in Հայոց լեզու

25.02.2021-Հայոց լեզու

Գտիր դերբայական դարձվածները, նշիր սահմանները, որոշիր շարահյուսական պաշտոնը։

  1. Սուրդ կոտրվելու դեպքում մի՛ վարանիր, նորը կռիր։
  2. Շքեղաշուք նժույգների՝ արծաթով ու ոսկով զարդանախշված թամբերին նստած էին փառահեղ կեցվածքով մի կին ու մի տղամարդ։
  3. Վերադառնալով հայրենիք՝ արքան ձեռնամուխ է լինում ավերված տաճարի վերակառուցմանը։
  4. Այս թուղթը տանողները Քրիստոսին պատահեցին Երուսաղեմում։
  5. Ես երբեք չեմ չարաշահի կայսեր՝ իմ նկատմամբ ունեցած սերն ու հավատը։
  6. Պարսկական կողմնորոշում ունեցողներն աշխատում էին թույլ չտալ հունական քաղաքակրթության տարածումը։
  7. Սպասվածից մծ էր նաև այդ ահեղ ճակատամարդտում գերվածների թիվը։
  8. Քո պահանջածը Մուշեղ սպարապետը չէր կարող ընդունել։
  9. Գետակը լեռներից դաշտ գահավիժելուն պես խոտորվում է, թեքվում դեպի ճորոխ։
  10. Վերջին ժամանակներս անընդհատ դժգոհում էր Հակոբի՝ գիշերը մինչև լույս աշխատելուց։
  11. Ես ոչ մի պայմանով չեմ լքի թշվառության մեջ ինձ ապավինածին։
  1. Սուրդ կոտրվելու դեպքում (ժամանակի պարագա) մի՛ վարանիր, նորը կռիր։
  2. Շքեղաշուք նժույգների՝ արծաթով ու ոսկով զարդանախշված (որոշիչ) թամբերին նստած էին փառահեղ կեցվածքով մի կին ու մի տղամարդ։
  3. Վերադառնալով հայրենիք (ժամանակի պարագա)՝ արքան ձեռնամուխ է լինում ավերված տաճարի վերակառուցմանը։
  4. Այս թուղթը տանողները (ենթակա) Քրիստոսին պատահեցին Երուսաղեմում։
  5. Ես երբեք չեմ չարաշահի կայսեր՝ իմ նկատմամբ ունեցած (որոշիչ) սերն ու հավատը։
  6. Պարսկական կողմնորոշում ունեցողներն (ենթակա) աշխատում էին թույլ չտալ հունական քաղաքակրթության տարածումը։
  7. Սպասվածից մեծ էր նաև այդ ահեղ ճակատամարտում գերվածների թիվը (ուղիղ խնդիր)։
  8. Քո պահանջածը (ուղիղ խնդիր) Մուշեղ սպարապետը չէր կարող ընդունել։
  9. Գետակը լեռներից դաշտ գահավիժելուն պես (ժամանակի պարագա) խոտորվում է, թեքվում դեպի ճորոխ։
  10. Վերջին ժամանակներս անընդհատ դժգոհում էր Հակոբի՝ գիշերը մինչև լույս աշխատելուց (պատճառի պարագա)։
  11. Ես ոչ մի պայմանով չեմ լքի թշվառության մեջ ինձ ապավինածին (հանգման խնդիր)։
Posted in Քերակ

Հոմանիշ-հականիշ

1.Քանի՞սն են ավանդություն բառի հոմանիշ։
Սովորություն,կանխավճար,զրույց,կտակ,պատմություն։Պատ․՝Սովորություն։
2.Բառազույգերից քանի՞սին են կազմված հոմանիշներից։
Բամբասանք-ասեկոսե,(+)ոստոստալ-դայլայլել,(-)ընչացք-բեղ,(+)հակամետ-իրարամերժ,(-)սյուք-հովիկ,(-)ակաղձուն-դատարկ(-),ասպնջական-ժլատ(-)։ 
3.Հոմանիշներց քանի՞ եռյակ կարելի է կազմել տրված բառացանկից։
Երիզ,գանակոծել,մական,ուղենիշ,կուլա,ձաղկել,մահակ,գավ,ուրվապատկեր,փարչ,մտրակել,գայիսոն։
Երիզ,ուղենիշ
Գանակոծել,մտրակել,ձաղկել
մական,մահակ
փարչ,գավ,կուլա
4.Բառերից քանիսն են հականիշ ժուժկալ բառին։
Անզուսպ,հախուռն,առատաձեռն,չափաոր,շվայտ,չքմեղ։Պատ․՝շվայտ։
5.Բառերից քանիսի՞ իմաստն է սխալ բացատրված։
Նեռարել-ընդգրկել-ճիշմարիտ,սոնետ-նետի տեսակ-սխալ,սոնետ նշանակում է՝ տասնչորս տողանի բանաստեղծություն, որ բաղկացած է երկու քառատող և երկու եռատող տներից,փայլատ-փայլփլուն-սխալ,նծանակում է՝փայլը կորցրած, փայլատված,ներդիր-վերնագիր-սխալ,նշանակում է՝գրքի մեջ դրվող թերթիկ կամ ժապավեն՝ որևէ բանի տեղը նշան անելու համար ,մեգ-մառախուղ-ճիշտ,ներբողել-ծաղկել-սխալ,նշանակում է՝փառաբանական խոսքեր ասել, չափազանց գովաբանել՝ փառաբանել,խոնջանք-սեթևեթել-սխալ,նշանակում է՝ջանք, աշխատանք։
Posted in English

Assignment for 25.02.2021

How humans behave when the worst thing happens.

In my opinion, people find themselves in a bad situation by accident. Imagine such an accident when a flood occurs. First of all, one of the first conditions is that people do not panic, to be able to orient themselves in the given situation. When you are on the first or second floor of a building, you need to get out quickly and stand in an open space. And if you are in the upper part of the building, you should not hurry to go out first, but you can stand at the base of the wall or lay under the table or bed. The elderly and the disabled need our help especially in case of an accident. So in case of accidents we must always be ready not to panic.






	
Posted in Քերակ

Ինքնաստուգում․ հայոց լեզու

Հայոց լեզու, ձայնավորների ուղղագրություն

1․ Աջ սյունյակից ընտրե՛ք յուրաքանչյուր կապակցության իմաստն արտահայտող բառը։

1․ Մրգահյութից զովացուցիչ ըմպելիք- 1․ օշարակ

2․ մեղք գործել- 2․ մեղանչել

3․ ծաղիկ աճեցնելու ծաղկաման- 3․թաղար

4․ գինի մատուցող անձ- 4․ մատռվակ

5․ մեկի մոտ սովորել-5․ աշակերտ

6․ ծարավից տանջվել, տոչորվել-6․ պապակել

7․հագուստի, գոտու, ծայրերը միացնող օղակեռ- 7․ ճարմանդ

8․ ամառանոց եկած անձ-8․ հովեկ

9․ մեղուների բույն-9․ փեթակ

10․ տնային բաց ոտնաման-10․ հողաթափ

11․ դաս տալ, ուսուցանել- 11․ ուսուցիչ

12․ խիտ թփերով ու ծառերով պատված տեղ- 12․ թավուտ

13․ չորանալ և կծկվել-13․ սմքել

14․ ճամփորդների հանգրվանելու վայր-14․ իջևան

15․ մեկ ցողունին աճած պտուղների ամբողջություն-15․ ողկույզ

2․ Տրված բառերը խմբավորե՛ք հետևալ ձևով՝ հագուստի անվանումներ, ուտելիքի անվանումներ, սպասքի անվանումներ, բնակավայրի անվանումներ։

Գյուղ, լավաշ, կարաս, շեն, պատմւճան, ավան, կուլա, տարազ, մածուն, փարչ, չամչարակ, պարեգոտ, աղանդեր, սկահակ, քաղաք, ծիրանենի։

Հագուստ-տարազ,պարեգոտ,պատմուճան։

Ուտելիք-լավաշ,մածուն,աղանդեր,ծիրանենի,չամչարակ։

Սպասք-կարաս,կուլա,փարչ,սկահակ։

Բնակավայր-գյուղ,շեն,ավան,քաղաք։

3․ Բառերից քանիսո՞ւմ բաց թողնված տեղում պետք է գրվի է։

Որևիցե, այժմեական, անէանալ, գրեթե․, ինչևէ․վայրէջք, միջօրեական, դողէրոցք, վայրկենական, տարերք։

4․ Բառերից քանիսո՞ւմ բաց թողնված տեղում պետք է գրվի ը։

Ակնդետ, առընթեր, առնչվել, օրըստօրե, երկընտրանք, լուսնկա, խոչընդոտ, անդնդախոր, ունկնդիր։

5․ Արտագրե՛ք՝ կետերի փոծարեն ըստ անհրաժեշտության գրելով և կամ եվ։

Հարևան, ագեվազ, գերեվարել, գինեվաճառ, դափնեվարդ, Եվրոպացի, կարեվեր, կարևոր, համաեվրոպական, հոգեվարք, ոսկեվազ, սերկևիլ, վաղը ևեթ, հոգեվիճակ, ուղևոր, իջևանել, եղևնի։

Posted in Գրականություն

24.02.2021-Գրականություն

Կարդում ենք Տերյան

Կարդա նշված բանաստեղծությունները, մեկնաբանիր դրանցում եղած տրամադրությունը։
Համեմատիր այս բանաստեղծությունները որևէ երևույթի կամ առարկայի հետ։
Ներկայացրու այն գունապնակը, որ տեսնում ես սրանցում։

Հայտնություն բանաստեղծության մեջ, Տերյանը ներկայացնում է իր սիրած էակին,ում շատ երկար էր սպասում։Ահա ի վերջո բանաստեղծության վերջում նա գալիս է և Տերյանը նրան բնութագրում է,որպես գարնան պես պայծառ,մի ուրախ էակ։Երբ աղջիկը դեռ չկար իր կյանքում,Տերյանի կյանքը՝լի էր մութ մեգով,նա տկար էր և թույլ։Իսկ երբ հայտնվեց նրա կյանքը լցվեց խինդով և խաղաղությամբ։

Տեսա Երազ մի վառ․

Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։

Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։

Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։

Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…

Այստեղ Հեղինակը խոսում է իր է երազի մասին ,որի մեջ նա տեսնում է ոսկո տուն իսկ ներսում կար կամար,սյուներն էլ կրակի պես էին։Տեսնում է այգին՝ ծառաշատ ,բարձրահասակ սոսիները։Ապա տեսնում է երկու բաժակ,որի մեջ կա ոսկե գինի,տեսնում է երկեու նիզակ,երկու անգին գոհար։Վերջին հատվածում նա տեսնում է վատ իրադարձություն,տեսնում է, թե ինչպես են խոցում իր սիրտը,որից հոսում է արյունը վառ։Տեսնում է իր դահիճին կանգնաց,ում ասում է իր արևը առնի։Այսինքն՝ մահանա։

 ԱՐԵՎԱԾԱԳ․

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային,
Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում…

Նա կանգնած էր բարձունքում և տոսնում էր,թե ինչպես են նիրհած դաշտ ու ձոր։ Այնտեղ Դեռ խավար էր, դաժան ու լռին։Սակայն երբ արդեն լույսը բացվի,արևը կծագի ինչպես պայծառ մի ոսկի։Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։Իսկ նրա սիրած էակը կերգի իր համար,կարձագանքի իր ողջյունին։Այնտեղ լռություն է ու մութ,սակայն Տերյանի սրտեում արշալույս ու խինդ կա արդեն։Եվ ահա վերջում նա բղավում է բարձր,ողջունելով իր եղբայրներին,որնք գտնվում են հեռվում։

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ․

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Տերյանը խոսում է անծանոթ աղջակա մասին։Դրսում մութ էր,այն տնից-տուն էր մտնում։Նա տեսավ այդ աղջկան ճանահապարհին և մտերամացան միասին։Աղբյուրը հեքիաթի պես ժպտում էր իրենց։Աղջիկը մոտեցավ Տերյանին համրաքայլ,որպես քնքուշ իրկվա մի փայլ։Արդեն ետ վերադառնալիս նրանք լռեցին ճանապարհին մի ակնթարթ։

Ինչպե՞ս չըսիրեմ, երկիր իմ կիզված

Ինչպե՞ս չըսիրեմ, երկիր իմ կիզված,
Պարզված վերըստին սրերին սուրսայր.
Ինչպե՞ս չըսիրեմ — հեզությամբ լցված
Դու յոթնապատիկ խոցված Տիրամայր։

Որքան որ ելան արյունիդ ագահ,
Դու կամավոր զոհ — բոլորը տվիր.
Դու հավետ եղար անարատ վըկա —
Չարերի կոխան, խաչված իմ երկիր։

Հրկեզ քո հոգին, որպես առատ խունկ,
Աշխարհի համար պարզեցիր անպարտ,
Հեզ ընդունեցիր երդում ու երկունք,
Դու արքայաբար վեհ ու անհպարտ։

Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ,
Զրահավորվիր խանդով խնդագին,
Վառիր եիկունքի գիշերում խավար
Հրով մկրտված նաիրյան հոգին…

Հեղինակը այստեղ խոսում է իր հայրենիքի մասին,որին համարում էր իր Տիրամայրը։Որքանան են պատերազմել այս երկրի համար,այն եղել է ասես մի կամոր զոհ,որը հավետ եղավ անարատ վկա։Չարքերից էլ խաչված մի երկիր։Իր հոգին կրակ էր,որ վառվում էր ինչպես խունկ,աշխարհին պարզում է մի անապատ։Եվ վերջում ահա Հրով մկրտավծ նաիրյան հոգի։

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում․

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ….

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ըստվեր. —
Ես իմ սերն եմ սիրում…

Հեղինակը չգիտեր ինչ աներ այս տխուր աշխարհում։Չգիիտեր արդյոք,թե՛ որն է լավ և,որն է վատ։Սիրում էր արտերը ոսկեպատ և դաշտերը պայծառ,սիրում էր այն խորհուրդը,որ չասին ու անցան։Սիրում էր միայնակ նստել գիշերը,սրիում էր երազել եվ վերջապես սիրում էր նա իր սերը։

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու. 18.02.2021

  • Տրված նախադասություններում գտիր երկրորդական նախադասությունները, որոշիր դրանց պաշտոնները գլխավորի մեջ և վերածիր դերբայական դարձվածի:
  1. Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը (երկրորդական, նպատակի պարագա)։ – Անցնում եմ Երևանիհարավային թաղամասերից մեկով բռնելու Արարատատյան դաշտի ճանապարհը:
  2. Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ (երկրորդական, նպատակի պարագա)։ – Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ:
  3. Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, որ ջրի մեջ ցանցը բացվի ու ձգվի (երկրորդական, պատճառի պարագա)։ – Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց ջրի մեջ ցանցը բացվելուն և ձգվելուն:
  4. Մենք նպատակ ունենք, որ պատերազմը վերջանալուց հետո զինաթափ անենք նրանց (երկրորդական, որոշիչ)։ – Մենք նպատակի ունենք պատերազմը վերջանալուց հետո նրանց զինաթափելու:
  5. Եթե կորցնես մայրենին (երկրորդական, պատճառի պարագա), կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։ – Կորցնելով մայրենին, կկորցնես և՛ ոռղ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի:
  6. Եվ նա կանի ամեն բան, եթե դու չկանքես (երկրորդական, պատճառի պարագա)։ – Եվ նա կանի ամեն բան քո չկանքելու պատճառով:
  7. Եթե չիրագործվեն մեր պահանջները (երկրորդական, պատճառի պարագա), մենք կկռվենք մինչև վերջին շունչը։ – Չիրագործվելով մեր պահանջները մենք կկռվենք մինչև վերջին շունչը:
  8. Ծնվել է մի նոր ու խոշոր բանաստեղծ, որ նորովի է ընկալում Հայաստանը (երկրորդական, որոշիչ)։ – Ծնվել է մի նոր ու խոշոր բանաստեղծ՝ Հայաստանը նորովի ընկալող:
  9. Գուցե դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան, որոնք անտեսանելի են մեզ (երկրորդական, որոշիչ)։ – Գուցե դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան՝ մեզ անտեսանելի:
  10. Այո՛, սկսվեց մեծ ու ահռելի պատերազմ, որ ընդգրկել է գրեթե ողջ հողագունդը (երկրորդական, որոշիչ)։ – Այո՛, սկսվեց մեծ ու ահռելի պատերազմ ընդգրկելով գրեթե ողջ հողագունդը:
Posted in English

Assignments for 22.02.2021

NEF Student’s book. Vocabulary Bank.  Feelings. slide 161 page 151 / learn  the words
NEF Student’s Book Would you get out alive? Reading, slide  60 How humans behave when the worst thing happens…
NEF Workbook slide 35, Grammar. Unreal Conditions  3 a, b

3. a) 1. Our boss was more popular if he didn’t take himself so serously. – Our boss would be more popuarif he didn’t take himself so seriously.

2. If you hadn’t eaten so little at lunch you wouldn’t be so hungry now. – It’s correct.

3. You hadn’t have spraing your ankle if you’d been looking where you were going. – You wouldn’t have sprained your ankle if you’d been looking where you were going.

4. If you moved to London, I’d have really missed you. – If you moved to London, I’d really miss you.

5. The police would have caught the burglar if they would have arrived earlier. – The police would have caught the burglar if they had arrived earlier.

6. The criminal would have to gone the prison if there had been more edvience. – It’s correct.

7. We wouldn’t have come to the Bangkok if we knew it was the monsoon season. – We wouldn’thave come to the Bangkok if we’d known it was the monsoon season.

8.Gary wouldn’t have caugh if he wouldn’t smoke so much. – Gary wouldn’t have caugh if he didn’t smoke so much.

b) 1. If he hadn’t left footprints, the police wouldn’t have to caught him.

2.We would have made a snowman if the snow hadn’t melted.

3. I wuldn’t have had a swim if I had known the water was so cold.

4. if we had set off earlier, we would have arrived by now.

5. If they hadn’t been so desperate, they wouldn’t have hijacked the plane.

6. You wouldn’t have got so sunbrunt if you had used more suncream.

7. They would have regretted it if they hadn’t bought the flat.

8. They wouldn’t have understood the film if they hadn’t read the book before.

Posted in Էկոլոգիա

Հրաբուխ․

Image result for հրաբուխ

Ժայթքում․

Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն  այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի ։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։

Image result for հրաբուխ
Image result for լավա

Գործող հրաբուխներ․

Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու  Կամչատկայում, Վեզուվը՝ Իտալիայում , Հեկլան՝ Իսլանդիան, Ֆուձիաման Ճապոնիայում, Կրակատաուն՝ Ինդոնեզիայում և այլն։ Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին, այլև օվկիանոսների  ու ծովերի  հատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ 

MtFuji FujiCity.jpg
Krakatoa NasaWorldWind 2000.jpg

Չգործող հրաբուխներ․

Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։ Դրանց թվին են պատկանում Էլբրուստը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները։

Mt. Elbrus in Russia.jpg
Mkinvarcveri.jpg
Mount Ararat and the Araratian plain (cropped).jpg

Հետաքրքիր փաստեր հրաբուխների մասին․

Երկրագնդի վրա կա երկիր, որտեղ ոչ մի ակտիվ հրաբուխ չկա։ Այդ երկիրն Ավստրալիան է։

  • Ներկայումս ամբողջ երկրագնդի վրա գործող հրաբուխների թիվը հասնում է 1500-ի։
  • Իսլանդիայում կարողանում են օգտագործել հրաբխային էներգիան։
  • Համաշխարհային ջրերում 5 անգամ ավելի շատ հրաբուխ կա, քան ցամաքում։
  • Անտարկտիդայի տարածքում նույնպես գործող հրաբուխ կա։ Այն անընդհատ ժայթքում է։
  • Պարզվում է, որ ամենաբարձր հրաբուխը Մաունա-Լոան է։ Նրա բարձրությունը հասնում է 10210 մետրի՝ ներառյալ ստորգետնյա հատվածը։