Posted in Uncategorized

Հաշվետվություն

Ամեն տարի մենք ավելի ենք հմտանում մեր ընտրաց առարկաների շնորհիվ։Լինի դա մաթեմատիկա,հայոց լեզու կամ անգլերեն միևնույնն է , բոլոր առարկաներից էլ ստանում ենք բավարար գիտելիք և ավելի զարգացած ենք լինում։

Այս տարին նույնպես մեծ ազդեցություն ունեցավ,քանի որ լինելով ապագա շրջանավարտ արդեն ունենք բավականին գիտելիք հաղթահարելու բոլոր խոչնդոտները։

Posted in Uncategorized

Ճամբարային ամփոփում

Ձմեռային ճամբարին լինելով վատառողջ,չկարողացա մասնակցել ծրագրերին ՝ այդ իսկ պատճառով ամառային ճամբարը եղավ իմ ամենից հիշվող ճամբարներից մեկը։Առաջիկա շաբաթը մենք ինքներս պլանավորեցինք ,թե ինչպես անենք ,որ զվարճալի և հետաքրքիր անցնի։Մեր շատ սիրելի ջոկատավարը ՝ Ընկեր Իրինան ,հատուկ մեզ համար գնել էր դետեկտիվ խաղ,որպեսզի բացահայտենք մեր ունակությունները,լինենք ակտիվ և ինչու ոչ զարգացնենք մեր բանավոր խոսքը։Խաղը այնքան հետաքրքիր էր ,որ չէինք տեսնում,թե ինչ արագ է ժամանակը անցնում։Բացի խաղից մասնակցեցինք տարբեր քննարկումների, արեցինք խոհանոցային օր և շրջայց արեցինք դեպի գեղարվեստ։

Ամառային ճամբարի շնորհիվ հասկանում ենք ,թե ինչ է համախբվածությունը և միմյանց ձեռք մեկնումը։