Posted in Քաղաքականություն

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: 

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեuված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: 

Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: 

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները

1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է: 

2. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: 

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: 

Հոդված 4. Իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: 

Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը

1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: 

2. Oրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին եւ օրենքներին: 

3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: 

Հոդված 6. Օրինականության սկզբունքը

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 

2. Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: 

3. Օրենքները եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո: 

Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները

Ազգային ժողովի եւ համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: 

Հոդված 8. Գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցական համակարգը

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցական համակարգը: 

2. Կուսակցությունները կազմավորվում եւ գործում են ազատորեն: Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ: 

3. Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը: 

4. Կուսակցությունների կառուցվածքը եւ գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին: 

Հոդված 9. Տեղական ինքնակառավարման երաշխավորումը

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը: 

Հոդված 10. Սեփականության երաշխավորումը

1. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձեւերը: 

2. Ընդերքը եւ ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:

Posted in Էկոլոգիա

Քաղաքների բնապահպանական խնդիրները 

Մեր օրերում գրեթե բոլոր քաղաքներն ունեն իրենց կլիմային, դիրքին հատուկ բնապահպանական խնդիրները, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են ըստ տեսակների, ըստ վտանգի, ըստ ժամանակահտվածի, ըստ եղանակների:

Ֆրանսիա – Փարիզ

Ֆրանսիայի քաղաք Փարիզի բնապահպանական հիմնական խնդիրը միկրո մասնիկներով օդի աղտոտվածության մակարդակի բարձրացումն է: Այս պատճառով Փարիզում 20 անգամ ավելի շատ մարդ է մահանում, քան ճանապարհատրանսպորտային պատահարներից: Փարիզում մասնիկների վտանգավոր արտանետումների 44% -ը տրանսպորտից է: Օդի մեջ միկրո մասնիկների աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և ջեռուցումը: Ֆրանսիացիները կարող են հպարտանալ երկրում ներկայացված արդյունաբերական արդյունաբերության բազմազանությամբ ՝ նավաշինություն, հաստոցներ, ավտոմոբիլային, ավիացիոն, քիմիական, լեռնահանքային արդյունաբերություն և այլն: Բացասական կողմն այն է, որ այս բոլոր ձեռնարկություններն աղտոտում են շրջակա միջավայրը: Ազոտի, ածխածնի, ծծմբի երկօքսիդի, մոխրի, փոշու օքսիդները աղտոտում են քաղաքի օդը: Նույն արդյունաբերությունները աղտոտում են գետերն ու լճերը: Արդյունքում ջրամբարները դառնում են ոչ պիտանի և վտանգ են ներկայացնում բնակիչների կյանքի համար, ամբողջ ձկնատեսակները վերանում են: Փարիզը լինելով ամենագեղեցիկ քաղաքներից մեկը ունի էկոլոգիական խնդիրներ, որոնք տարիներ անց լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնեն բնակիչներին, եթե դրանց լուծում չտրվի:

Իսպանիա – Մադրիդ

Մադրիդում օդն այնքան աղտոտված է, որ կառավարությունը ստիպված օրենքներ է սահմանել, որպեսզի հնարավորինս կրճատի երթևեկությունը: Մարտի 1-ից Մադրիդում ներդրվել է տրանսպորտային և բնապահպանական նոր օրենսդրություն: Այն նախատեսում է անձնական տրանսպորտի օգտագործման սահմանափակումների երեք մակարդակ ՝ կախված օդի աղտոտվածությունից: Անձնական տրանսպորտային միջոցների միայն կեսին է թույլատրվում մուտք գործել քաղաքի կենտրոն: Օրինակ ՝ շաբաթվա առաջին օրը այնտեղովկկարողանան անցնել մեքենաներ, որոնց համարանիշի վերջին թիվը զույգ է, իսկ երկրորդ օրը այն մեքենաները, որոնց համարանիշի վերջին թիվը կենտ է:

Իտալիա – Վենետիկ

Իտալիան եվրոպական երկրներից մեկն է, որը խախտել է խմելու ջրի մեջ թունավոր նյութերի թույլատրելիությունն ամենաշատը: Վենետիկի անկման հիմնական պատճառը ոչ թե Ադրիատիկի ջրի մակարդակի բարձրացումն է, այլ ստորերկրյա ջրերի ինտենսիվ մղումը արդյունաբերական ձեռնարկությունների կարիքների համար: 1966-ի նոյեմբերին ծովածոցից փոթորիկ եկավ, և ալիքները թափվեցին դեպի անպաշտպան քաղաքը: Էլեկտրականություն, հեռախոսային ցանց, գազամատակարարում շարքից դուրս էր եկել: Փոքր մասշտաբի ջրհեղեղներ լինում են գրեթե ամեն տարի, և երբեմն ավելի հաճախ: Այսպիսով Վենետիկի հիմնական էկոլոգիական խնդիրը ջուրն է, որն աղտոտվում է և շատ վնասներ բերում:

Posted in Էկոլոգիա

10 մարդ, ովքեր փոխեցին մեր վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ 

1․Կառլ Լիննեյ (1707 — 1778)

Շվեդ բնագետ և բժիշկ, կենդանական և բուսական աշխարհի իր ժամանակի ամենակատարյալ դասակարգման համակարգի հեղինակը։ Գլխավոր նորամուծություններից մեկը «տեսակ» հասկացության և տարբեր կարգաբանական դասերի միջև տարբերությունների բացատրությունն էր և կենդանի օրգանիզմներին լատիներեն կրկնակի անվանումներ տալը։

2․Չարլզ Դարվին (1809 — 1882)

 Անգլիացի բնագետ և ճանապարհորդ, առաջիններից մեկն է, որ գիտակցել և պատկերավոր դրսևորել է, որ կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները էվոլյուցիայի են ենթարկվում ընդհանուր նախնիներից։Դարվինի հայտնագործությունները և գաղափարները վերամշակված ձևով հիմք են ստեղծում էվոլյուցիայի ժամանակակից համադրական տեսության համար և կազմում են կենսաբանություն առարկայի հիմքը, որը ապահովում է կենսաբազմազանության տրամաբանական բացատրությունը։ Դարվինի տեսության ուղղափառ /խիստ/ հետևորդները զարգացնում են էվոլյուցիոն մտքի ուղղությունը, որը կրում է իր անունը (դարվինիզմ)։

3․Գրեգոր Մենդել (1822 — 1884)

Ավստրիացի բնագետ, ժառանգականության մասին գիտության հիմնադիրը։

Ստացված հիբրիդների բոլոր տիպերի քանակական հաշվառման հիման վրա ձևակերպել է ժառանգական գործոնների անկախ տեղաբաշխման և զուգակցման օրինաչափությունները, որոնք ժառանգականության մասին ուսմունքի հիմքը դարձան և հետագայում կոչվեցին Մենդելի օրենքներ։ 

4․Էռնստ Հեկկել (1834 — 1919)

Գերմանացի բնագետ և փիլիսոփա։ Պիթեկանտրոպ և էկոլոգիա տերմինների հեղինակը։

Հեկկելն ուսումնասիրել է բազմաբջիջների առաջացումը (գաստրեյի տեսություն), (1866 թ.), ձևավորեց օրենք կենսաբանական ծագման մասին, որի համաձայն օրգանիզմի անհատական զարգացման ժամանակ նրա զարգացման էվոլյուցիայի փուլերը վերարտադրվում են, ստեղծեց կենդանական աշխարհի առաջին տոհմածառը։

5․Վլադիմիր Վերնադսկի (1863 — 1945)

 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի ռուս խորհրդային գիտնական, բնագետ, մտածող և հասարակական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Ուկրաինական ԽՍՀ ԳԱ առաջին նախագահ (1919-1921), Չեխոսլովակիայի (1926) և Փարիզի (1928) ԳԱ անդամ։

Իր հետազոտություններում Վերնադսկին առաջ է քաշել գործնական նշանակության գիտական պրոբլեմներ, մշակել միներալների ծագման նոր էվոլյուցիոն տեսություն (գենետիկ միներալոգիա)։ Նրա ստեղծած կենսաերկրաքիմիան ուսումնասիրում է այն երկրաքիմական պրոցեսները, որոնց մեջ մասնակցում են օրգանիզմները։

Կենսոլորտի մասին ժամանակակից ուսմունքի հիմնադիրն է։ 

6․Ալբերտ Այնշտայն (1879 — 1955)

Ծնունդով գերմանացի տեսաբան ֆիզիկոս, ով զարգացրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։ Այս նվաճման համար Այնշտայնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր։ Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևը՝ E = mc2, երկու անգամ ճանաչվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»։ 1921 թվականին նա արժանացել է Նոբելյան մրցանակի«տեսական ֆիզիկայում իր ավանդի և հատկապես իր՝ ֆոտոէֆեկտի օրենքի բացահայտման համար»։ Վերջինս վճռական դեր խաղաց ֆիզիկայում քվանտային մեխանիկայի հիմնադրման գործում։

7․Ջեյմս Ուոթսոն (ծն. 1928)

Ամերիկացի կենսաքիմիկոս։

Աշխատանքները հիմնականում վերաբերում են ԴՆԹ-ի կառուցվածքի, ՌՆԹ-ի դերի ուսումնասիրությանը սպիտակուցի կենսասինթեզի ժամանակ։ 1953 թվականին, Ֆրենսիս Քրիքի հետ միասին, առաջարկել է ԴՆԹ-ի տարածական կաոուցվածքի մոդել, որի շնորհիվ հնարավոր դարձավ առաջ քաշել վարկած ԴՆԹ-ի ինքնավերարտադրման (ռեպլիկացիա) մասին։ Ուսումնասիրել է նաև վիրուսների կառուցվածքը և դրանց դերը չարորակ նորագոյացությունների առաջացման ժամանակ։ 

8․Սթիվեն Հոքինգ (1942-2018)

Հոքինգը սև խոռոչների գոլորշիացման տեսության հեղինակն է, որի համաձայն սև խոռոչները ոչ միայն կուլ են տալիս իրենց շրջակայքում եղածը, այլև արձակում են տարբեր մասնիկներ, որ հետո հանգեցնում են իր անհետացմանը: Սև խոռոչից տարրական մասնիկների ճառագայթման ուսումնասիրությունը անվանվեց «Հոքինգի ճառագայթում»: Հոքինգն ուներ բացառիկ ունակություն` տեսանելի դարձնել գիտական լուծումները առանց հաշվարկի ու փորձերի: Գուցե հենց նրա «ամեն ինչի տեսությունը», որ Տիեզերքը զարգանում է հստակ օրենքներով, առավել մեծ ուշադրության արժանացավ: «Այդ օրենսգիրքը կարող է պատասխանել Տիեզերքի ծագման հարցերին: ՈՒ՞ր է շարժվում, ունի՞ ավարտ: Եթե այո, ինչպիսի՞: Եթե մենք գտնենք այս հարցերի պատասխանները, իսկապես կներթափանցենք աստվածային մտահղացման մեջ»` ասում էր Սթիվեն Հոքինգը:

Հոքինգը կարծում էր, որ կյանքը Երկրի վրա վտանգված է հանկարծակի սկսվող միջուկային պատերազմի, գենետիկորեն ստեղծված վիրուսների և այլ անհայտ վտանգների պատճառով, որոնց մասին մենք դեռ չենք էլ մտածել։

9․Իսահակ Նյուտոն(1642-1727)

Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատանքի հեղինակն է, որտեղ շարադրել է Տիեզերական ձգողականության օրենքը և մեխանիկայի երեք օրենքները, որոնք դասական մեխանիկայի հիմքն են։ Մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկը, գույնի տեսությունը, դրել է ժամանակակից ֆիզիկական օպտիկայի հիմքերը, ստեղծել է շատ այլ մաթեմատիկական և ֆիզիկական տեսություններ։

10.Իվան Պավլով(1849-1936)

Ռուս ֆիզիոլոգ, հոգեբան, բարձրագույն նյարդային գործունեության և մարսողության շարժընթացների մասին գիտական տեսությունների հեղինակ, ռուսական խոշորագույն ֆիզիոլոգիական դպրոցի հիմնադիր։ Բժշկագիտության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1904 թ.) «ֆիզիոլոգիական մարսողության աշխատանքի համար»։