Posted in Լուսաբանում

Ֆուտբոլային մրցաշարի բացում

Կրթահամալիրի օրացույցով ապրիլի 14-ը Դավիթ Գևորգյան մրցաշարի մեկնարկի օրն է։ 

Մրցաշարի բացումը իրական տոնի էր վերածել Սեբաստիա մարզադաշտը։ Ներկա էին Դավթի ընկերները, մայրիկը, վրաց ընկերները և մենք։

Տեղի ունեցավ վիճակահանություն, որի արդյունքով ընտրվեցին խաղային զույգերը։ 

Իսկ որպես օրվա ամփոփփում տեղի ունեցավ  ընկերական խաղ՝ շրջանավարտների և մեր վրաց ընկերների միջև։ Դե շրջանավարտներն անկրկնելի էին և տարան հաղթանակ։

Անհամբեր սպասում ենք մյուս խաղերին։

Իսկ օրվա տրամադրությունը դիտեք ֆոտոշարքով

Leave a comment